Բարսելոնայի ավագ Կառլես Պույոլը ճանաչվել է Կատալոնիայի 2010թ. լավագույն մարզիկ, հաղորդում է Sport.es-ը:
Լավագույն մարզիկի կոչումը տաղանդավոր ֆուտբոլիստին շնորհել են Կատալոնական ֆեդերացիաների միության անդամները (UFEC):
Հիշեցնենք,
որ 32-ամյա Պույոլը հերթական անգամ Իսպանիայի չեմպիոն է դարձել
կապտանռնագույնների կազմում, հաղթել է երկրի Սուպերգավաթը, ազգային թիմի
կազմում ճանաչվել է Իսպանիայի չեմպիոն: Բացի դրանից, վերջերս ֆուտբոլիստն
իր 500-րդ խաղն է անցկացրել հարազատ թիմի կազմում:
Պարգևը Պույոլին կհանձնվի դեկտենբերի 16-ին:
|