Մանչեսթեր Յունայթեդի
գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ միակ ակումբը, ուր
կարող է տեղափոխվել մարզիչը, Բարսելոնան է: Շոտլանդացի մասնագետը
գլխավորում է Մանչեսթեր Յունայթեդը 1986թ.-ից, բայց նա չի բացառում, որ
կարող է փոխել իր աշխատանքի վայրը:
<<Ես շատ կցանկանայի գոնե
ինչ-որ ժամանակահատված գլխավորել Բարսելոնան, - ասել է 68-ամյա
Ֆերգյուսոնը SkySports-ին տված հարցազրույցի ժամանակ, - դա երազանքի
իրականացում կլիներ: Նրանց գաղափարախոսությունը և փիլիսոփայությունը,
ինչպես նաև հենց քաղաքը հիանալի են: Բայց միևնույն ժամանակ մեր
տեսությունը համընկնում է կատալոնացիների տեսության հետ: Մենք տարբեր
մշակույթներ ունենք, բայց, ինչպես և նրանք, միշտ ձգտում ենք հաղթանակի
հասնել>>:
|