ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին
կարծիք է հայտնել, թե ում է համարում 2009/10 մրցաշրջանի Ոսկե
գնդակի հիմնական հավակնորդ: Այս մասին հաղորդում է Sport.es:
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդը
կարծում է, որ այս մրցանակին ամենաշատն արժանի է Բարսելոնայի և
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավի Էռնանդեսը:
<<Աշխարհի առաջնությունը հաղթողին
որոշելու հարցում որոշիչ դեր է խաղում: Այդ պատճառով այս տարի, իմ
կարծիքով, այդ մրցանակին հավակնում են Չավին, Սնեյդերը և Ինյեստան: Սակայն
կարծում եմ, որ Չավին նրանց միջից ֆավորիտ է>>, - հայտարարել է Պլատինին:
|