Արգենտինայի հավաքականի գլխավոր
մարզիչ Սերխիո Բատիստան հավատացած է, որ իր թիմին հազիվ թե հաջողվեր
հաղթել Բրազիլիային (1:0) ընկերական հանդիպման ժամանակ առանց Լիոնել
Մեսսիի օգնության: Հիշեցնենք, որ նա դարձավ միակ գոլի հեղինակը մրցավարի
ավելացրած ժամանակում:
<<Բարեբախտաբար աշխարհի լավագույն
ֆուտբոլիստը մեզ հետ է: Այսօրվա խաղի վերջում Լեոն ապացուցեց, որ
լավագույնն է: Խաղադաշտում նա միշտ ինչ-որ առանձնահատուկ բան կարող է
անել, եթե անգամ մրցամարտն ավարտին է մոտենում: Բնականաբար, Մեսսին շատ
կարևոր է մեր թիմի համար: Տղաները միշտ նրա կարծիքը հաշվի են առնում, և
ասյօր նա ևս մեկ անգամ ապացուցեց իր կարևորությունը' առանձնանալով
մրցավարի սուլոցից քիչ առաջ>>, - Բատիստայի խոսքերն է մեջբերում
Goal.com-ը: Հիշեցնենք, որ Բատիստայի համար սա դեբյուտային խաղ էր,
քանի որ առաջին անգամ էր թիմը ղեկավարում գլխավոր մարզչի պաշտոնում
հաստատվելուց հետո:
|