Ոսկե գնդակի հավակնորդ, Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ աշխարհի
առաջնություն հաղթելն իր կարիերայի գլխավոր նպատակներից մեկն է: Այս մասին
հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
<<Իսկապես, ես արդեն շատ մրցանակներ
ունեմ, ինչպես թիմի հետ, այնպես էլ անհատապես: Բացառությունն առայժմ
աշխարհի առաջնությունն է: Ես շատ հիասթափված էի Գերմանիայի հետ խաղից հետո:
Մեզանից այլ արդյունք էին սպասում, և մեր թիմը կարող էր մրցաշարային
աղյուսակում առաջ շարժվել, բայց արդյունքի չկարողացանք հասնել>>:
Բարսելոնայի Ձեր գործընկերները' Չավին և Անդրես Ինյեստան, Ոսկե գնդակի ավելի հավանական թեկնածու են համարվում...
Ինձ համար ամեն ինչ շատ պարզ է.
աշխարհի առաջնությունն ընտրության ժամանակ որոշիչ գործոն կլինի: Եթե ինձ
չհաջողվի կրկին այս մրցանակը ստանալ, հույս ունեմ, որ այս մրցանակը
կստանա որևէ մեկը Բարսելոնայից: Չավին և Ինյեստան մեծ ֆուտբոլիստներ
են, նրանք այդ պարգևին արժանի են ավելի, քան մյուսները:
Ո՞վ է Լավագույն մարզիչ անվանակարգում ամենահավանական թեկնածուն:
Ակումբային հայրենասիրություն եմ
ցուցաբերում: Ես ձայնս կտայի Խոսեպ Գվարդիոլային ոչ միայն թիմի հաղթանակի
համար, այլ նաև հարձակվողական ֆուտբոլի փիլիսոփայությանը նվիրվելու համար:
Իսկ եթե վերադառնանք աշխարհի առաջնությանը, ապա ավելի հավանական են
համարվում Վիսենտե Դել Բոսկեն և Յոահիմ Լյովը:
Խոսե՞լ եք Դիեգո Մարադոնայի հետ ձեր լարված հարաբերությունների մասին...
Ես արդեն ասել եմ, որ մենք հրաշալի
հարաբերություններ ունեինք, հիմա էլ ենք նորմալ շփվում: Միշտ կան մարդիկ,
ովքեր փորձում են փաստերը փոխել:
|