| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:36 Facebook-ում Բարսելոնային շատ են սիրում |
Թեև ոչ բոլոր ֆուտբոլասերներն են օգտվում
ինտերնետից, բայց համաշխարհային ցանցից օգտվող 2 միլիարդ մարդկանցից
առնվազն 500 միլիոնը գրանցված է Facebook-ում: Սա ևս մեկ անգամ ապացուցում
է այն փաստը, որ Facebook-ը համարվում է ամենախոշոր սոցիալական ցանցը:Զարմանալի
չէ, որ առաջատար ֆուտբոլային ակումբներ սկսել են օգտագործել Facebook-ը
որպես օնլայն-մարկետինգի միջոց: Օրեցօր այս կամ այն ակումբի ֆան-ակումբի
մասնակիցների թիվը աճում է: Իհարկե դա դեռ չի նշանակում, որ կարելի է
համացանցում գրանցված ֆուտբոլասերների թիվը համեմատել իրական թվի հետ,
սակայն ակումբի երկրպագուների ակտիվությունը ավելի պարզ է արտացոլում տվյալ
ակումբի բրենդի տարածվածությունը ինտերնետում, ինչն իր հերթին
անդրադառնում է բրենդի ճանաչելիության և վաճառքի մակարդակի վրա: Ձեր
ուշադրությանն ենք ներկայացնում futebolfinance կայքի անցկացրած
յուրօրինակ վարկանիշը, որտեղ ներկայացված են աշխարհի այն 25 ֆուտբոլային
ակումբները, որոնք երկրպագուների ամենամեծ բանակն ունեն Facebook-ում:
1. Բարսելոնա (Իսպանիա) – 6,2 մլն 2. Ռեալ Մադրիդ (Իսպանիա) – 5,2 մլն 3. Գալաթասարայ (Թուրքիա) – 4,6 մլն 4. Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – 4,2 մլն 5. Լիվերպուլ (Անգլիա) – 3,15 մլն 6. Ֆեներբախչե (Թուրքիա) – 3,1 մլն 7. Չելսի (Անգլիա) – 2,3 մլն 8. Արսենալ (Անգլիա) – 2,12 մլն 9. Միլան (Իտալիա) – 1,6 մլն 10. Բոկա Խունիորս (Արգենտինա) – 1 մլն 11. Օլիմպիկ Մարսել (Ֆրանսիա) – 700 հզր. 12. Նապոլի (Իտալիա) – 350 հզր. 13. ՊՍԺ (Ֆրանսիա) – 350 հզր. 14. Բավարիա Մյունխեն (Գերմանիա) – 290 հզր. 15. Բենֆիկա (Պորտուգալիա) – 280 հզր. 16. Մանչեսթեր Սիթի (Անգլիա) – 230 հզր. 17. Ռիվեր Փլեյթ (Արգենտինա) – 215 հզր. 18. Տոտենհեմ (Անգլիա) – 200 հզր. 19. Պորտո (Պորտուգալիա) – 180 հզր. 20. Օլիմպիկ Լիոն (Ֆրանսիա) – 170 հզր. 21. Բորդո (Ֆրանսիա) – 140 հզր. 22. Լևսկի Սոֆիա (Բուլղարիա) – 110 հզր. 23. Անդերլեխտ (Բելգիա) – 100 հզր. 24. Սպորտինգ (Պորտուգալիա) – 99 հզր. 25. Բեշիկթաշ (Թուրքիա) – 94 հզր.
armsport.am
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 597 |
Ավելացրեց: M100
|
|
|
|