Բարսելոնայի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Մեսսին հայտարարել է, որ չի զգում որևէ վախի զգացողություն Ռեալ Մադրիդի հետ խաղից առաջ, որը տեղի է ունենալու Կամպ Նոու մարզադաշտում նոյեմբերի վերջին: <<Հարգում եմ Ռեալ Մադրիդը, բայց չեմ վախենում նրանից: Մեզ սպասվում է բարդ խաղ,ի նչպես անցյալում: Ես ուրախ եմ, որ մեծ հաջողությունների եմ հասել Բարսելոնայում, սակայն միշտ ավելիին ես ձգտում>>.-ասաց արգենտինացին:
Հիշեցնենք, որ Բարսելոնան արդեն մի քանի սեզոն է շատ հաջող է խաղում արքայական ակումբի դեմ, իսկ այն հաշիվները, որոնք գրանցվել են այդ խաղերում, միշտ կմնան Բարսելոնայի ֆաների հիշողության մեջ:
|