Լիոնել Մեսսին, ով «Բարսելոնայի»
կազմում բազմաթիվ մրցանակներ է հաղթել, հույս ունի հաղթանակ տանել
Արգենտինայի հավաքականի հետ: 23-ամյա հարձակվողը կարծում է, որ 2011թ-ի
Ամերիկայի գավաթը մրցանակ շահելու հիանալի առիթ է:«Այն փաստը, որ ես դեռ ոչինչ չեմ
հաղթել Արգենտինայի հավաքականի, ինձ համար ցավալի է: Ես ցանկանում եմ
հաղթանակ տոնել ազգային հավաքականի հետ: Եւ Ամերիկայի գավաթն ինձ համար
հրաշալի առիթ է: Ինձ դուր է գալիս, որ շատ բանի եմ հասնում ակումբում, բայց
ես ավելին եմ ուզում: Օրինակ, «Խետաֆեի» հետ վերջին խաղում ես մի քանի լավ
հնարավորություն բաց թողեցի...Դա նյարդայնացնում է: Ես ցանկանում եմ
աճել իբրև ֆուտբոլիստ»,-պատմել է Մեսսին «ESPN Radio»-ի եթերում: armsport.am
|