ՊՍՎ-ի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայը հայտարարել է, որ դեմ չէր լինի տեղափոխվել Բարսելոնա:
<<Բարսելոնայից ինձ ոչ ոք չի
դիմել: Ես առայժմ չգիտեմ, թե որտեղ եմ շարունակելու հանդես գալ: Իհարկե,
ես կցանկանայի խաղալ Բարսելոնայի կազմում: Դա ֆանտաստիկ թիմ է, որը
հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրում>>, - Աֆելայի խոսքերն է մեջբերում
Sport.es-ը:
Աֆելայի` ՊՍՎ-ի հետ պայմանագրի
ժամկետը լրանում է հաջորդ ամռանը, և ամենայն հավանականությամբ ակումբի
ղեկավարությունը կվաճառի նրան հունվարին: Ավելի վաղ Աֆելայը հայտարարել
էր, որ կցանկանար խաղալ անգլիական Պրեմիեր լիգայում:
|