| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
10:05 21-րդ դարի առաջին տասը տարիների լավագույն թիմը |
Իսպանական ֆուտբոլի հետազոտման և վիճակագրության կենտրոնը(CIHEFE) նոր դարի առաջին տասը տարիների Իսպանիայի առաջնության լավագույն թիմ է ճանաչել Բարսելոնային: CIHEFE-ն վերլուծել է այս դարի առաջին տասը տարիների արդյունքները և հանգել նրան, որ Բարսան 1630 միավորով այդ շրջանի լավագույն թիմն է, իսկ երկրորդը 1482 միավոր ունեցող Մադրիդի Ռեալն է: Միավորները հաշվելիս հաշվի են առնվել ոչ թե թիմերի հաղթած մրցանակները, այլ հաղթանակները, ոչոքիները և պարտությունները ներքին առաջնությունում և եվրագավաթներում: Հաշվի չեն առնվել նաև թիմերի հաղթած գավաթները, ակումբների բյուջեները, ֆուտբոլիստների արժեքը:
Չնայած թիմերի նվաճած մրցանակները հաշվի չեն առնվել` Բարսելոնան այդ ցուցանիշով ևս առաջին հորիզոնականում է: Նոր դարի առաջին տասնամյակում Բարսան 12 գավաթ է նվաճել, որոնցից 5-ը Ռայկաարդի օրոք, իսկ 7-ը Գվարդիոլայի ղեկավարման ժամանակ: Այս ամռանը Իսպանիայի սուպերգավաթի հաղթանակը դարձավ երկրորդ տասնամյակում Բարսայի առաջին մրցանակը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 597 |
Ավելացրեց: Barcamaniac
|
|
|
|