"Մանչեսթեր Սիթիի" ղեկավարությունը և
մարզչական շտաբը որոշել են գնել "Բարսելոնայի" ֆուտբոլիստ Դանիել Ալվեշին:
Այս մասին հաղորդում է " Sport.es"-ը: Համաձայն տեղեկատվության աղբյուրի,
անգլիական ակումբը բրազիլացուն պատրաստվում է շատ գրավիչ առաջարկ անել:
"Մանչեսթեր Սիթին" պատրաստ է Ալվեշին տարեկան վճարել 8 մլն աշխատավարձ:
Հաջորդ շաբաթ "Մանչեսթեր Սիթիի" ներկայացուցիչը կմեկնի Բարսելոնա, որպեսզի
անձամբ հանդիպի ֆուտբոլիստի հետ և քննարկի նրա' հնարավոր տեղափոխությունը: armsport.am
|