"Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին AS-ին
տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում իր
ապաքինումը, բացատրել է, թե ինչով են պայմանավորված ոտքի ցավերը, ինչպես
նաև նշել, որ, հնարավոր է, նա մասնակցի Պրիմերայի 10-րդ տուրի "Խետաֆեի”
հետ հանդիպմանը:
-"Կոպենհագենի” հետ կայացած հանդիպումից հետո ասում էին, որ Դուք կրկին ոտքի ցավեր եք զգում…
-Ճիշտ
է, մեծ հոգնածություն կար, հատկապես խոտածածկի վիճակի պատճառով: Դաշտը
շատ ծանր էր, և դա տհաճ զգացողություններ էր առաջացնում: Բայց գնալով ոտքիս
ցավը պակասում է: Հիմա ավելի ճիշտ կլինի կանգ չառնել: Ուզում եմ
հնարավորինս շատ հանդիպումների մասնակցել:
-Այնպիսի տպավորություն է, որ "Բարսելոնային” դժվարությամբ է հաջողվում հաղթանակի հասնել Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում…
-Իմ
կարծիքով ինտենսիվ գրաֆիկի դեպքում մենք բարձրակարգ ֆուտբոլ ենք
ցուցադրում: Եթե շարունակենք նույն ոգով հանդես գալ, ապա այս մրցաշրջանը
կարող է շատ հաջող լինել մեզ համար:
-Ի՞նչ եք մտածում Մոուրինյոյի մասին:
-Ես նրան շատ վաղուց եմ ճանաչում:
-Ի՞նչ կասեք նրա սադրիչ արտահայտությունների վերաբերյալ:
-Դա
նրա ոճն է, և մենք պետք է հարգենք այն: Մոուրինյոյի հետ "Ռեալը”
պայքարելու է բոլոր հնարավոր տիտղոսների համար: Կարծում եմ, բոլոր
ֆուտբոլասերների համար ուրախալի է այն փաստը, որ "Արքայական ակումբում”
ամեն ինչ կարգին է :
-Վերադառնալով ձեր վնասվածքին` լուրեր էին պտտվում, որ բանը կարող է հասնել վիրահատության:
-Իմ
մոտ ընդամենը տենդինիտ է: Ի՞նչ վիրահատության մասին է գնում խոսքը: Երևի
ես շատ կարևոր մարդ եմ, որ իմ մասին նման բաներ են հորինում:
-Մասնակցելու եք արդյոք "Խետաֆեի” հետ կայանալիք հանդիպմանը:
-Ես մարզվելու եմ թիմի հետ, և եթե մարզիչը որոշի, որ ես կարող եմ մասնակցել, ապա ես կխաղամ:
-Դուք արդեն մտածում եք կլասիկոյի մասին:
-Այո, մնացել է ընդամենը երեք շաբաթ:
-Եվ ի՞նչ եք կարծում:
-Իմ կարծիքով, ֆավորիտը "Բարսելոնան” է:
-Ձեզ մտահոգում է այն խաղը, որ ցուցադրում է "Ռեալը”:
-Նրանք շարունակում են լավ գործել, հզորացրել են թիկունքը: Նրանք չեն հրաժարվում իրենց խաղաոճից:
armsport.am
|