"Բարսելոնայի" կիսապաշտպան
Չավին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի երկրի առաջնության "Խետաֆեի"
հետ առաջիկա հանդիպումը: Այս մասին հաղորդում է "AS"-ն: Մի քանի օր առաջ
գարշապարի վնասվածքից առողջացած կիսապաշտանը Չեմպիոնների լիգայի
"Կոպենհագենի" դեմ խաղից հետո (1:1) կրկին ցավ է զգացել ոտքի շրջանում:
Կատալոնացիների բժշկական կենտրոնում
հայտնել են, որ ազգային առաջնության առաջիկա խաղին Չավիի մասնակցությունը
հնարավոր է, սակայն միևնույն ժամանակ խորհուրդ են տվել ֆուտբոլիստին
ինտենսիվ ծանրաբեռումներից զերծ մնալ որոշ ժամանակով և խաղադաշտ դուրս
չգալ "Խետաֆեի" դեմ խաղում, ինչպես նաև Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի
"Սեուտի" հետ պատասխան հանդիպման ժամանակ: armsport.am
|