Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Կոպենհանգեն» – «Բարսելոնա» հանդիպումից հետո վիճակաբանություն է տեղի ունեցել թիմերի գլխավորի մարզիչների՝ Ստոլե Սոլբակկենի և Խոսեպ Գվարդիոլայի միջև:
Գվարդիոլան լրատվամիջոցների ներկայացուցիչներին առաջարկել է հարցնել Ստոլբակկենին: «Նրան հարցրեք, նա կարողոնում է մանիպուլյացիաների ենթարկել լրատվամիջոցներին,- ասել է կատալոնացին: – Ես կարծում եմ, որ նա իրեն վատ պահեց այդ իրավիճակում»:
Ստոլբակկենն, իհարկե, ամեն ինչ բացատրել է: Պարզվում է, որ խոսքը գնում է «Բարսայի» պահեստային դարպասապահ Պինտոյի մասին, որն իր սուլոցով ընդհատել էր դանիացիների գրոհը նախորդ խաում և երկու խաղի որակազրկում է ստացել: «Մենք ձեռք սեղմեցինք և նա ինչ-որ բան ասաց ՈՒԵՖԱ-ի մասին: Ես մտածեցի, որ նա այդ միջադեպը նկատի ունի,- ասել է Սոլբակկենը: – Ես ասացի, որ Պինտոյին պետք էր հինգ խաղով որակազրկել, սակայն դա վատ նորվեգական հումոր էր: Մի գուցե, նա չի հասկանում նորվեգական հումորը: Ես շատ եմ հարգում Գվարդիոլային: Նա հիանալի մարզիչ է, բայց կարծում եմ, որ նա ինչ-որ բան այնպես չասեց»:
totalfootball.am