Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ
Գվարդիոլան հայտարարել է, որ գոհ է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի Կոպենհագենի հետ կայացած հանդիպման ելքից ` 1:1: Իսպանացի մասնագետը նաև
նշել է, որ դանիական ակումբը բավականին ուժեղ էր:
<<Կոպենհագենը ի վիճակի է հասնել
ցանկալի արդյունքի: Այդ թիմը շատ արագ է գործում և լավ հանդես գալիս
պաշտպանությունում: Ես դեռ չէի հանդիպել նման ուժեղ մրցակցի այն բանից
հետո, ինչ գլխավորել եմ Բարսելոնան: Ես գոհ եմ իմ թիմի խաղից առաջին
խաղակեսում: Ինչ վերաբերվում է արդյունքին, ապա պետք է ասեմ որ կարող էինք
հաղթանակի հասնել, եթե ավելի շատ ժամանակ ունենայինք մեր տրամադրության
տակ>>, - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
|