Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի
առաջատարներից մեկը` Չավին, պատասխանել է ռուսական "Спорт-Экспресс"
պարբերականի մի քանի հարցերի:
Ինչպե ՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ձեզ անվանում են Ոսկե գնդակի հավակնորդներից մեկը:
Միշտ կրկնել եմ. ինձ համար կարևորն
այն է, որ մրցանակը հասնի իսպանացիներից որևէ մեկին, ում հետ մենք աշխարհի
առաջնությունն ենք հաղթել: Բայց եթե այդպես էլ չլինի, չեմ տխրի, չէ ՞ որ
մրցանակը կհասնի Լիոնելին:
Մեսսին այդքան լա ՞վ է խաղում:
Այդպիսի ֆուտբոլիստներ 50 տարին մեկ
են ծնվում: Եթե մեզանից` իսպանացիներիցս որևէ մեկը հնարավորություն ունի
Ոսկե գնդակը շահելու, դա միայն այն բանի շնորհիով, որ Արգենտինան աշխարհի
առաջնության քառորդ եզրափակիչում պարտվեց: Ինձ համար Լեոն ավելի մեծ
ֆուտբոլիստ է, քան Դիեգո Մարադոնան: Դեռ երկար տարիներ չի հայտնվի մի
ֆուտբոլիստ, ով թեկուզ մի քիչ նմանվի Մեսսիին:
Եթե Ոսկե գնդակը տրվեր մարզիչներին:
Առանց մտածելու այն կտայի Պեպ
Գվարդիոլային: Ես դա չեմ ասում այդ պատճառով, որ նա իմ մարզիչն է: Նա
պարզապես մարզիչ չէ, նա ֆուտբոլի հեղափոխական է: Նույնիսկ հաշվի չառնելով
այն բոլոր տիտղոսները, որ նա բերել է Բարսելոնայի համար, նա արժանի է այդ
մրցանակին, քանի որ բոլորովին նոր ոճ է ստեղծել աշխարհում, որն անվանում
են կատալոնյան: Ինչպես իրենց ժամանակ Արիգո Սակին և Յոհան Կրոյֆը,
այնպես էլ Պեպը դարձավ նորարար: Կան մարզիչներ, ովքեր հաղթում են արդեն
պատրաստի սխեմաներով, բայց կան նաև այնպիսիք, ովքեր իրենցն են ստեղծում:
Գվարդիոլան երկրորդ խմբին է պատկանում:
|