"Բարսելոնայի” գլխավոր մարզիչ Խոսեպ
Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի "Կոպենհագենի” հետ կայանալիք
արտագնա խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ
դանիական ակումբը բավականին ուժեղ է: Կատալոնացիների մարզչի կարծիքով, նրա
թիմին բարդ հանդիպում է սպասվում, որում անպայման պետք է հաղթել:
"Մեզ
բավականին բարդ հանդիպում է սպասվում: "Կոպենհագենը” հզոր և անզիջում
հակառակորդ է և շատ արագ ֆուտբոլ է ցուցադրում: Սակայն մենք պետք է հաղթենք
այս խաղը: Երեք միավորները թույլ կտան "Բարսելոնային” լուծել խմբից դուրս
գալու հարցը”, - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական
կայքը:
"Կարծում եմ, որ եթե "Կոպենհագենը” հանդես գար
Իսպանիայի առաջնությում, ապա կհայտնվեր առաջատարների ցուցակում: Այդ թիմը
շատ վստահ է զգում իրեն հարազատ մարզադաշտում: Մենք պետք է պահպանենք մեր
կենտրոնացվածությունը 90 րոպեների ընթացքում: Մի խոսքով, Դանիայում դժվար
կլինի հաղթել”, - հավելել է "Բարսելոնայի” մարզիչը: armsport.am