Բարսելոնայի կիսապաշտպան Չավին AS-ի հետ հարցազրույցում պատմել է Ռեալի և նրա գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոյի հետ բարդ փոխհարաբերությունների մասին:
Ինչի հաշվին վերջին խաղում կարողացաք Սևիլյային հաղթել:
Մենք պարզապես մեր ֆուտբոլն ենք
խաղում: Լավ անցկացրինք առաջին խաղակեսը, հետո ամեն ինչ ընթացավ ծրագրվածի
պես: Մենք գործեցինք արագ և դիպուկ: Դա մեր ոճն է:
Կարծես թե վերջին ժամանակներում Ռեալն ավելի շատ է սադրել Բարելոնային, ընդ որում ոչ միայն խաղադաշտում:
Թույլ տվեք պարզություն մտցնել: Մեր
թիմերի մեջ մրցակցություն միշտ եղել է և կլինի: Դա անխուսափելի է: Բայց
մենք ունենք ուրիշ հնարավորություն ցույց տալու, որ կարևորը
ցուցատախտակի հաշիվն է:
Ինչ եք մտածում երկուշաբթի օրը տեղափոխված Էլ Կլասիկոյի հետ մրցավեճի մասին:
Գերադասում եմ խաղալ շաբաթ օրը և վերջակետ: Այստեղ քննարկելու ոչինչ չկա:
|