Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոստովանել է, որ միշտ հարգանքով է վերաբերվել Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
<<Ռեալին հնարավոր չէ անտարբեր
մոտենալ, նրան կամ անմնացորդ սիրում են, կամ ատում: Ահա այդպիսին է նաև
ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի նկատմամբ վերաբերմունքը: Ով էլ նրան
ինչպես վերաբերվի, հնարավոր չէ չխոստովանել, որ նա ակումբը մի քանի
մակարդակով բարձրացրեց: Երբ նա փոխարինեց Սանսին, Ռեալը դարձավ
սուպերթիմ, որն ունակ է մեծ սխրանքների>>:
Այն հարցին, թե արդյոք Բարսան
կշահեր, եթե Պերեսը պարտվեր այդ ընտրություններում, Ինյեստան պատասխանել
է.<<Ոչ, որովհետև Ռեալի առաջխաղացումը Բարսելոնային ստիպում է ավելի
լավը լինել>>:
|