Դավիդ Վիլյան երկու գեղեցիկ գոլ խփեց Սևիլյայի դարպասը 5-0 հաշվով հաղթական խաղում` հեղինակելով 2-րդ և 5-րդ գոլերը:Խաղից հետո նա նշեց.<<Ես ուրախ եմ, երբ թիմը հաղթում է: Այսօր ես երկու գոլ խփեցի, սակայն հաջորդ խաղում գուցե ես այլ ներդրում ունենամ թիմի խաղում>>: Վիլյան շարունակեց.<<Սևիլյան միշտ էլ դժվար մրցակից է, բայց մենք լրջորեն էինք մոտեցել խաղին: Դաշտից Կոնկոյի հեռացումից հետո խաղը կարելի է ասել ավարտված էր>>: Վիլյան իր երկու գոլերն էլ խփեց ձախ ոտքով, ինչը հարձակվողը այսպես մեկնաբանեց.<<Դրանում զարմանալի ոչինչ չկա: Դա իմ թույլ ոտքն է, սակայն ես միշտ էլ գոլեր եմ խփել ձախ ոտքով>>: Իսպանացի հարձակվողը շնորհակալություն հայտնեց նաև իր ծննդավայրից ժամանած երկրպագուներին, ովքեր երկար ճանապարհ էին անցել և հասել Կամպ Նոու.<<Այս գոլերը Նոու Կամպում գտնվող բոլոր երկրպագուների և հատկապես իմ հայրենի բնակավայրից ժամանած երկրպագուների համար էին: Նրանք երկար ճանապարհ էին անցել և հասել այստեղ, որպեսզի աջակցեն ինձ, ինչի համար ես շնորհակալ եմ նրանց: Հուսով եմ նրանք ժամանակը կօգտագործեն և կշրջեն քաղաքով: Վստահ եմ, որ Բարսելոնան նրանց դուր կգա: