Իսպանական «Բարսելոնայի» դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկվել է երկու խաղով:Նման պատիժ կապտանռնագույնների
դարպասապահը ստացել է այն բանից հետո, երբ ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրել է նրա
գործողությունները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Կոպենհագենի» դեմ
խաղի ընթացքում և եկել է այն եզրակացության, որ խաղային դրվագներից մեկում
Պինտոն մրցակցի հարձակողական գործողությունները կանգնեցրել է՝ ցույց տալով,
թե մրցավարը սուլել է:Կատալոնական ակումբը երկու օր ունի, որպեսզի բողոքարկի որոշումը:
|