Բարսելոնան ցանկանում է Ռեալի դեմ
հանդիպումը հետաձգել նոյեմբերի 29-ին, որպեսզի մեծացնի Պանատինաիկոսի
հետ արտագնա հանդիպման (նոյեմբերի 24) և Ռեալի հետ տնային հանդիպման
միջև օրերի քանակը: Ինչպես տեղեկացնում է AS-ը, ամսաթվի փոփոխման ևս մեկ
պատճառ կարող է դառնալ այն, որ ըստ խաղացանկի կլասիկոն պետք է տեղի ունենա
նոյեմբերի 28-ին, իսկ այդ օրը Կատալոնիայում պլանավորված են տեղի
խորհրդարանի ընտրություններ, իսկ դա կբարդացնի անհրաժեշտ անվտանգության
միջոցների ապահովման կազմակերպումը:
Ռեալը, որը նոյեմբերի 23-ին է
անցկացնելու Չեմպիոնների լիգայի իր հանդիպումը Այաքսի դեմ, դեմ է Բարսայի դեմ հանդիպումը հաջորդ երկուշաբթի հետաձգելուն: Մադրիդում,
ընդհակառակը, ցանկանում են խաղալ մեկ օր շուտ՝ նոյեմբերի 27-ին:
|