Գվարդիոլա. Կցանկանայի, որպեսզի ավելի շատ գոլ խփեինք
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Սեուտաի հետ կայացած հանդիպումից հետո (2:0) շփվել է լրագրողների հետ:
«Առաջին
խաղակեսը մենք հիանալի անցկացրեցինք, սակայն երկրորդն ինձ այդքան էլ դուր
չեկավ, քանի որ իմ թիմի ֆուտբոլիստներն այդքան էլ ակտիվ չէին», -
Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Ես կցանկանայի, որպեսզի
մենք ավելի շատ գոլեր խփեինք, բայց, միևնույնն է, ես շնորհավորում եմ
ֆուտբոլիստներին արժանի հաղթանակի կապակցությամբ: Ավելի լավ կլիներ հաղթել
3:0 հաշվով, բայց այս հաշիվը ևս ինձ բավարարում է»: