2009թ. "Ոսկե գնդակի” մրցանակակիր Լիոնել
Մեսսին հայտարարել է, որ նա կցանկանար, որպեսզի 2010թ. լացագույն
ֆուտբոլիստ ճանաչվեր Չավին կամ Անդրես Ինյեստան, ովքեր Մեսսիի հետ միասին
հանդես են գալիս "Բարսելոնայում: Այս մասին գրում է իսպանական Marca-ն:Մեսսին
ընդգծել է, որ նա կցանականար թողնել "Ոսկե գնդակը” "Բարսելոնայի”
հանդերձարանում: Հարձակվողը նշել է նաև, որ ինքն էլ դեմ չէր լինի երկրորդ
անգամ արժանանալ այդ հեղինակավոր մրցանակին, բայց միևնույ ժամանակ
ֆուտբոլիստը նշել է, որ մրցանակակրին ընտրելիս մեծ դեր են խաղալու նրա
ելույթները 2010թ. աշխարհի առաջնությանը, որտեղ Արգենտինայի հավաքականը
պարտվել է 1/4 եզրափակչում:Մեսսին կարծիքով, 2010թ. աշխարհի
առաջնության լավագույն ֆուտբոլիստը Ինյեստան է: Արգենտինացին նշել է, որ
Իսպանիայի հավաքականը լիովին արժանի էր այդ հաղթանակին:"Ոսկե
գնդակի” 23 հավակնորդների ցուցակը ՖԻՖԱ-ի կողմից հրապարակվել էր 2010թ.
հոկտեմբերի 26-ին: Մրցանակակիրը կորոշվի հավաքականների ավագների և
մարզիչների քվեարկության արդյունքում, ինչպես նաև խոշորագույն մարզական
ԶԼՄ-ների շրջանում անցկացված հարցման: "Ոսկե գնդակի” հանձնման
արարողությունը կկայանա 2011թ. հունվարի 10-ին Ցյուրիխում: