Իսպանական լրատվամիջոցները շարունակում
են ստվեր գցել Բարսելոնայի նախկին նախագահ Ժոան Լապորտայի վրա: Այս
անգամ կատալոնացիների նախկին նախագահը մեղադրվում է նրանում, որ իբր թե
մասնավոր դետեկտիվերն է վարձել Բարսելոնայի ֆուտբոլիստներին և
մարզիչներին հետևելու համար:
Իսպանական Interviu հրատակակության
տեղեկություններով, լրտեսների նշանառության տակ առաջինը հայտնվել են Բարսայի նախկին աստղեր Դեկուն, Ռոնալդինյոն և Սամուել Էտո՛օ-ն, ինչից
հետո հանվել են վաճառքի: Նախորդ մրցաշրջանում, օրինակ, դետեկտիվները
շուրջօրյա հետևել են Խերարդ Պիկեին: Բացի այդ Լապորտան լրտեսների
ծառայությանն է դիմել, երբ մտածում էր այն մասին, թե արդյոք պետք է Ֆրանկ
Ռայկարդի փոխարեն Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Պեպ
Գվարդիոլային:
Inrerviu-ն պնդում է, որ Լապորտան մոտ
600 հազար եվրո է վճարել Intelligence Bureau ընկերությանը ակումբին
մատուցած բազմաթիվ ծառայությունների համար:
|