Երբ Բարսելոնան գնում էր Վալենսիայից Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյային, ոչ ոք չէր
կասկածում, որ կապտանռնագույնների կազմում նա բազմաթիվ գոլերի հեղինակ
կդառնա:
Այնուամենայնիվ, դա տեղի չունեցավ, և
հիմա բոլորը հույս ունեն, որ Վիլյան կկարողանա գոնե գերազանցել Զլատան
Իբրահիմովիչի նախորդ տարվա արդյունքը, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ`գոլերի փոխարեն
Վիլյան մեկ այլ ռեկորդ է սահմանել: Այս մրցաշրջանում նա արդեն հինգ անգամ
հարվածել է դարպասաձողին: Այս ցուցանիշով նրան զիջում են միայն Մանուն
(Խետաֆե) և Նեգրադոն (Սևիլիա): Նրանք երկուսն էլ երկուական հարված են
հասցրել դարպասաձողին:
|