Իսպանական "Բարսելոնայի” կիսապաշտպան
Սերխիո Բուսկետսը հայտարարել է, որ նրա համար մեծ պատիվ է խաղալ Խավիեր
Մասկերանոյի կողքին, հաղորդում է Marca-ն:Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարծում է, որ նա և Արգենտինայի հավաքականի ավագը կարող են միասին գտնվել դաշտում:"Մեծ հաճույք եմ ստանում Մասկերանոյի
հետ խաղալիս: "Բարսայի” ռազմավարության մեջ փոփոխությունների
հնարավորություն կա: Ես արդեն խաղացել էմ Մասկերանոյի հետ, ով տեսականորեն
ինձ հետ միևնույն դիրքում է հանդես է գալիս: Ակնհայտ երևում էր, որ մենք
կարող ենք միասին խաղալ:Խավիերը շատ լավ ֆուտբոլիստ է, և ես
չեմ կասկածում, որ նա կկարողանա օգտակար լինել թիմին: Պարզապես ներկա պահին
նա դեռ լավ չի ընկալում մեր թիմի ռազմավարությունը”, - հայտարարել է
Բուսկետսը:
|