Բուլղարիայի հավաքականի և Բարսելոնայի լեգենդար հարձակվող Խրիստո Ստոիչկովը հայտարարել է, որ
վերադառնում է կատալոնյան ակումբ: Կապտանռնագույնների նախկին հարձակվողն
աշխատելու է Բարսայի ղեկավարությունում: Ստոիչկովը, մեկնաբանելով այս
իրավիճակը, նշել է, որ հույս ունի' կընդգրկվի մարզչական շտաբում:
<<Նախ պետք է ավարտվեն
բանակցությունները: Դրանից հետո ես մանրամասն կպատմեմ իմ ապագայի մասին:
Հնարավոր է' պաշտոն կզբաղեցնեմ Բարսայի մարզչական շտաբում: Եթե չստացվի,
ապա ղեկավարության կազմում մեկ այլ աշխատանք կանեմ>>, - մեջբերում է Ստոիչկովի խոսքերը sport.es-ը:
|