Չեմպիոնների լիգային խմբայի փուլի 3-րդ
տուրում "Կոպենհագենի" նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0)
"Բարսելոնայի" պաշտպան Կառլես Պույոլն ընդգծել է, որ կապտանռնագույններին
հիանալի թիմ է դիմադրել: Ֆուտբոլիստն ընդգծել է, որ եթե Խոսեպ Գվարդիոլայի
սաներին հաջողվեր կրկնապատկել առավելությունն առաջին խաղակեսում, խաղը շատ
ավելի հեշտ կդասավորվեր:"Կոպենհագենը" մեծ քանակությամբ խաղեր
առանց պարտության է խաղացել: Համարում եմ, որ դա հիանալի թիմ է, որը մեզ
համար քիչ դժվարություններ չստեղծեց: Իհարկե, եթե առաջին խաղակեսում ևս
մեկ գոլ խփեինք, ամեն ինչ շատ ավելի հեշտ կստացվեր: Դանիացիները ստիպված
կլինեին բացվել: Բայց գնդակը որևէ կերպ չէր գնում դարպասի մոտ: Ընդհանուր
առմամբ, խաղը լավ ստացվեց: Ցանկանում եմ նշել, որ ոչ միայն Մեսսին է
բարձրացնում թիմը: Մեր բոլոր ֆուտբոլիստները բարձրակարգ են, մենք բոլորս
վստահում ենք միմյանց: "Բարսայում" ամեն ինչ կարգին է : Չնայած նվաճած
տիտղոսներին, մենք հաղթանակի ծարավ ենք",-ասել է Պույոլը:
|