Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսը
չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Կոպենհագենի հետ այսօր կայանալիք հանդիպմանը ուժեղ մրսածության
պատճառով, հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը:
Բնականաբար,
նրան կփոխարինի երկրորդ դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն, իսկ
պահեստայինների նստարանին իր տեղը կզբաղեցնի երիտասարդական հավաքականի
դարպասապահ Ռուբեն Մինյոն: