«Բարսելոնայի» պաշտպան Հերարդ Պիկեն
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի "Կոպենհագենի” հետ հանդիպման
նախաշեմին կոչ է արել իր խաղընկերներին չթուլանալ, քանի որ դանիական
ակումբը հզոր է իր թիմային գործողություններով և իզուր չէ, որ հաղթել է
"Ռուբինին” (1:0) և «Պանաթինաիկոսին» (2:0): Միևնույն ժամանակ նա հույս է
հայտնել, որ այս տարի իրենց կհաջողվի հասնել եվրոպական ակումբային մրցաշարի
եզրափակիչ և հաղթել այն: "Կոպենհագենում այդքան էլ շատ
չեն հայտնի ֆուտբոլիստները, բայց նրանք հզոր են իրենց թիմային
գործողություններով: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դանիական թիմն
այնքան ուժեղ չէ, որքան "Վալենսիան”, բայց նրանք հաղթել են "Ռուբինին” և
"Պանաթինաիկոսին”, իսկ դա շատ բանի մասին է վկայում: Իսպանիայի
առաջնությունում միշտ էլ կարելի է շտկել սխալները, քանի որ մրցաշարը
տևում է մի ողջ տարի, իսկ Չեմպիոնների լիգայում խմբաին փուլը կարճատև է, և
յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել: Այնպես որ մենք պետք է
հաղթենք առաջիկա հանդիպմանը”: "Մենք բոլորս ցանկանում
ենք կրկին հաղթել Չեմպիոնների լիգան: Ես միշտ երազել եմ շատ տիտղոսների
մասին, քանի որ ֆուտբոլիստներին հենց հաղթանակների քանակով են հիշում”: