Իսպանական "Բարսելոնայի" ֆուտբոլիստ
Դանի Ալվեշը չի զարմանում, որ համարյա ամեն մամուլի ասուլիսի ժամանակ
Մադրիդի "Ռեալի" մարզիչ Ժոզե Մոուրինյոն այնպիսի հայտարարություններ է
անում, որոնք միանշանակ արձագանք չեն գտնում հասարակության կողմից:Բրազիլացու խոսքերով, թերթերը հենց այդպես էլ վաճառվում են:"Ամբողջ աշխարհը Մոուրինյոյի
հայտարարություններից նորություններ է սպասում, ինչն էլ հանդիսանում է
թերթերի վաճառքի նախապայմանը: Մոուրինյոն "Բարսելոնայի" դեմ, այ սա արժե
կարդալ: Բայց ես կարծում եմ, որ ԶԼՄ-ները գերագնահատում են պորտուգալացի
մասնագետի նշանակությունը:Մենք ինքներս նրա մասին չենք խոսում.նա սկսում է
այդպիսի դեր խաղալ այն ժամանակ, երբ մարդիկ մտածում են, որ ամբողջ օրը
միայն նրա մասին ենք խոսում: Նա չի ստեղծել ֆուտբոլը: Նրան այդքան
նշանակություն տալիս են միայն նրա հայտարարությունների համար",-ասել է
Ալվեշը:Կապտանռնագույնների ֆուտբոլիստը ավելացրել է նաև, որ ոչ թե Մոուրինյոն է մոտիվացնում "Բարսային", այլ' "Ռեալը": Նրա խոսքերով, այսօր Մոուրինյոն աշխատում է "Ռեալում", վաղը կարող է այլ տեղ աշխատել:
|