Իսպանական «Բարսելոնայի» մարզական տնօրեն
Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ ակումբը մոտ ժամանակներս չի
պատրաստվում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, տեղեկացնում Marca-ն:Սուբիսարետան մասնավորապես ասել է, որ
Ամստերդամի «Այաքսի» և Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը չի
մտնում կապտանռնագույնների պլանների մեջ:«Մենք չենք պլանավորում ձմեռային
տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներ ձեռք բերել: Այդ ընթացքում
մենք կարող ենք մտածել նոր ֆուտբոլիստների մասին, որոնց կգնենք ամռանը:
Սուարեսի հետ կապված կարող եմ ասել, որ նրա մասին շատ բարձր կարծիք ունեմ.
խոսքը գնում է շատ ուժեղ ֆուտբոլիստի մասին, սակայան այս պահին նրա անունն
օրակարգում չէ»,- հայտարարել է Իսպանիայի հավաքականի նախկին դարպասպահը:Սուբիսարետան նաև հավելել է, որ «Բարսայի»
մարզչական շտաբը մտադիր է գլխավոր թիմում օգտագործել թիմի կանտերայի մի
քանի ֆուտբոլիստներ, որոնք, ըստ իր խոսքերի, լավ մակարդակի խաղացողներ են: