Իսպանական "Բարսելոնան" և իտալական "Միլանը" սևեռվել են "Պալերմոյի" կիսապաշտպան Խավյեր Պաստորեի վրա:Ինչպես հաղորդում է Sport.es-ը,
կատալոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ վարում են
Պաստորեի գործակալ Մարսելո Սիմոնյանի հետ:Իր հերթին "Միլանի" սպորտային տնօրեն Արիեդո Բրայդան կոնտակներ է հաստատել Սիմոնյանի հետ:Նշենք, որ "Ա" սերիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Պաստորեն մասնակցել է 6 խաղի և խփել 3 գոլ:Ավելի վաղ հայտնվել էր, որ "Պալերմոյի" սպորտային տնօրեն Վալտեր Սաբատին հայտարարել է, որ արգենտինացին չի վաճառվում:
|