21-ամյա հարձակվող Ալեշանդրե Պատոն
հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Միլանից: Ըստ բրազիլացի
ֆուտբոլիստի խոսքերի, եթե նա վճռի հեռանալ ռոսսոներների կազմից, ապա դա
կանի միայն Բարսելոնա տեղափոխվելու համար:
<<Շոյված եմ, որ Մանչեսթեր Սիթին
հետաքրքրված է ինձանով, սակայն ես համարվում եմ Միլանի ֆուտբոլիստ:
Այստեղ ես երջանիկ եմ: Եթե ես մի օր հեռանամ Միլանից, ապա ես կցանկանայի
հագնել Բարսելոնայի մարզաշապիկը: Կարծում եմ Միլանից կկարողանամ
հեռանալ միայն Բարսելոնայի համար>>, - ասել է Պատոն:
Հիշեցնենք, որ Պատոն 2007-ին բրազիլական Ինտերնասիոնալ ակումբից տեղափոխվեց Իտալիա: Տրանսֆերի արժեքն էր 22 միլիոն եվրո:
|