Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին նոր մարզիչը դուր է գալիս:
Հիշեցնենք,
որ Բատիստան հավաքականի ղեկին հայտնվեց 2010թ-ի աշխարհի առաջնության
ավարտից հետո, երբ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան լքեց հավաքականը:
<<Ես
ցանկանում եմ, որ Բատիստան մնա մարզչի պաշտոնում, մենք լավ ենք զգում մեզ,
ունենք լավ կազմ: Ինձ դուր է գալիս, թե ինչպես ենք մենք խաղում: Բատիստային
մենք գիտենք վաղուց: Օրեցօր հավաքականում մթնոլորտը բարելավվում է: Մենք
չենք կարող բաց թողնել մեր երկրում Ամերիկայի գավաթը հաղթելու
հնարավորությունը: Դա հրաշալի առիթ է ուրախացնելու մեր երկրպագուներին>>, - ասել է Մեսսին: