Բարսելոնայի հարձակվող Դավիդ Վիլյան
խոստովանել է, որ չի նշելու Վալենսիայի դարպասին խփած գոլը: Հիշեցնենք,
որ մինչ կատալոնացիների կազմ տեղափոխվելը հարձակվողը հանդես էր գալիս հենց Վալենսիայի կազմում:
<<Ես կփորձեմ Վալենսիայի
հետ խաղում գոլ խփել, քանի որ առաջին հերթին ես պրոֆեսիոնալ եմ: Բայց եթե
գնդակն ուղարկեմ դարպասը, ապա չեմ նշելու, ինչպես դա արեցի Սպորտինգի
հետ հանդիպմանը: Ես շատ եմ հարգում այն մարդկանց, ում հետ աշխատել եմ այդ
ակումբում: Նրանց շնորհիվ այժմ ես հանդես եմ գալիս աշխարհի ուժեղագույն
թիմում>>, - Վիլյայի խոսքերն է մեջբերում AS-ը:
|