«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան համոզված է, որ թիմի միակ խնդիրը գոլային պահերի վատ իրացումն է, բայց դա էլ շուտով կանցնի:«Ռուբինի» և «Մալյորկայի» հետ խաղերի ոչ-ոքիից հետո չար լեզուներն արդեն սկսել են վայելել կատալոնացիների խաղային ճգնաժամը: «Մեր խնդիրը վատ իրացումն է, և դա իսկապես մեզ ճնշում է: Բայց ոչ մեկն այնքան գոլային պահեր չի ստեղծում, որքան «Բարսան»,-կարծում է Դավիդ Վիլյան:
«Ես չեմ կարծում, որ սա ճգնաժամ է, որովհետև չեմ հիշում, որ որևէ մեկը ինչ-որ տեղ գործածեր այդ զզվելի բառը: Միայն Գվարդիլոան կարող էր խոսել այդ մասին, այն էլ միայն անձամբ խաղացողների հետ»: armsport.am
|