18:45 Մեսսին, Վիլյան և Վալդեսը ստացան մրցանակները |
Լեո Մեսսին, Դավիդ Վիլյան և Վիկտոր Վալդեսը ստացան համապատասխանաբար Պիչիչի, Զամորա և Զառռա մրցանակները Իսպանիայի առաջնության 2009-10 մրցաշրջանի համար: Վիկտոր Վալդեսի համար սա արդեն երրորդ Զամորան է, որին նա արժանանում է: Այդ մրցանակը տրվում է առաջնության լավագույն դարպասապահին, ով ամենից քիչ գնդակ է բաց թողել: Նախորդ մրցաշրջանում Վալդեսը մասնակցեց 38 խաղի և բաց թողեց ընդամենը 24 գոլ, որը առաջնության լավագույն արդյունքն էր: Մեսսին արժանացավ Պիչիչի մրցանակին, որը տրվում է առաջնության լավագույն ռմբարկուին: Մեսսին նախորդ մրցաշրջանում դարձավ 34 գոլի հեղինակ: Իսկ Դավիդ Վիլյան նախորդ մրցաշրջանի իսպանացի գլխավոր ռմբարկուն էր, ինչ համար էլ արժանացավ Զառռա մրցանակին: <<Մենք միշտ փորձում ենք հնարավորինս չափ շատ գոլեր խփել: Տեսնենք, մի գուցե Լեոն, ես կամ մեր խաղընկերներից որևէ մեկը այս տարի ևս կարողանա տիրանալ այս մրցանակին>>.- ասել է Վիլյան: Մեսսին իր հերթին նշեց.<<Իսկապես շատ դժվար կլինի կրկնել այս հաջողությունը, բայց ես շատ եմ ցանկանում, որ այս տարի էլ Պիչիչին ստանա Բարսելոնայի ֆուտբոլիստներից որևէ մեկը>>: Այն հարցին, թե որն էր նախորդ մրցաշրջանում խփած լավագույն գոլը, Մեսսին պատասխանեց.<<Շատ դժվար է ընտրել դրանցից մեկը: Բայց կարծում եմ լավագույնն էր Սարագոսայի դարպասը խփած երկրորդ գոլը>>: Հիշեցնենք, որ այդ խաղում(4-2) Մեսսին հեթ թրիքի հեղինակ դարձավ:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 587 |
Ավելացրեց: Barcamaniac
|
|