Բարսելոնայի կիսապաշտպան Չավին
առողջական խնդիրների պատճառով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի
Իսպանիայի առաջնության Մալյորկայի հետ առաջիկա խաղը: Այս մասին
հաղորդում է AS-ը:
Բժիշկների ցուցումների համաձայն, կիսապաշտպանը
մի քանի օր պետք է վերականգնողական մի շարք վարժություններ կատարի:
Կատալոնացիները հաստատում են, որ մի քանի շաբաթ առաջ Չավիի մոտ
հայտնաբերվել է գարշապարի երկկողմանի բորբոքում, որն ավելի բարդ ընթացք է
ստացել: Այդ իսկ պատճառով Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե
Դել Բոսկեն ֆուտբոլիստին ազատել է Լիտվայի և Շոտլանդիայի հետ առաջիկա խաղերից: