Հարձակվող Դավիդ Վիլյան գրել է իր անունը
Չեմպիոնների լիգայում Բարսելոնայի ելույթների պատմության մեջ: Ռուբինի
դարպասը նրա խփած գոլը 400-րդն էր այս մրցաշարում:
Ակումբին Չեմպիոնների լիգայի 210 խաղ էր
անհրաժեշտ հոբելյանական 400 գոլին հասնելու համար: Միջինում թիմը խփել է
մեկ խաղում 1.9 գոլ, իսկ լավագույն ռմբարկուն մինչ օրս համարվում է
Ռիվալդոն (28 գոլ): Նշենք նաև, որ կատալոնացիները հարյուրերորդ գոլը խփել
են 1993/94 մրցաշրջանում: Այդ գոլը խփել է Խրիստո Ստոիչկովը՝ Աուստրիայի
դարպասը: 200-րդ գոլը 2000/01 մրցաշրջանում հեղինակել է Պատրիկ
Կլյուվերտը՝ գրավելով Լիդսի դարպասը: 300-րդը 2005/06 մրցաշրջանում
Սամուել Էտո՛օ-ի՝ Չելսիին խփած գոլն էր:
|