Երեկ Բարսելոնայի հարձակվող Լիոնել
Մեսսին թիմի մարզմանը աշխատել է մնացած բոլոր խաղընկերների հետ առանց որևէ
սահմանափակումների, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Մեսսին սրունքի վնասվածքի
պատճառով բաց էր թողել Իսպանիայի առաջնության երկու հանդիպումներ և միայն
վերջերս է սկսել լիարժեք մարզվել:
|