Պեպ Գվարդիոլան շատ լավ հասկանում է, թե իր ֆուտբոլիստներն ինչ պետք է ակնկալեն անհյուրընկալ Սան Մամես մարզադաշտում. դաժան փորձություն: Բարսայի մարզիչը զգուշացնում է իր խաղաղողներին.<<Հարկավոր է պատրաստ լինել բասկյան ակումբի աղմկոտ երկրպագուների հետ հանդիպմանը>: Անցյալ տարի Բարսան ընդամենը մեկ միավոր վաստակեցՍան Մամեսում: Այդ պատճառով Պեպը կոչ է անում իր ֆուտբոլիստներին ամենայն լրջությամբ մոտենալ այս խաղին.<<Եթե մենք թույլ տանք մրցակցին իրենց խաղը խաղալ, նրանք կջախջախեն մեզ: Նրանք ուժեղ են և միշտ առավելություն են ունենում իրենց հարկի տակ>: Չորեքշաբթի օրը Բարսելոնան դժվարությամբ հաղթեց մրցակցին: Պեպն ասաց.<<Եթե Սպորտինգը լավ էր խաղում պաշտպանությունում, որեմն մենք պետք է ավելի ուժեղ գրոհեինք: Բայց մեզ մոտ ամեն ինչ լավ է: Խաղից հետո մարդիկ միշտ էլ քննարկում են, թե ինչն ինչպես պետք է արվել ավելի լավ արդյունքի հասնելու համար: Պանատինայիկոսի և Ատլետիկոյի դեմ թիմը լավ խաղաց և ցույց տվեց, որ լավ մարզավիճակում է գտնվում: Իսկ Սպորտինգի հետ որոշ դժվարություններ կային, բայց թիմն այժմ լավ վիճակում է և մրցունակ է>>,-ավելացրեց Գվարդիոլան: Գվարդիոլան զերծ չմնաց նաև մրցակցին գովաբանելուց` անդրադառնալով Ատլետիկի ղեկավարությանը, որն իր սկզբունքներին հավատարիմ է մնում` համալրելով թիմը բացառապես բասկ ֆուտբոլիստներով.<<Տրանսֆերային շուկայում նրանց ընտրությունն ավելի սահմանափակ է, քան մերը, բայց նրանք իսկական օրինակ են ծառայում այլ թիմերի համար: Ահա, թե ինչպես է պետք աշխատել: Այս տարի երկու-երեք ֆուտբոլիստներ են համալրել նրանց կազմը, ովքեր ինրենց արդեն լավագույնս են դրսևորել>>: Գվարդիոլային հարցրին նաև Լիոնել Մեսսիի առողջության մասին, և մարզիչը պատասխանեց, որ իր հաշվարկներով, արգենտինացին կկարողանա խաղադաշտ դուրս գալ ազգային հավաքականի կազմում Ճապոնիայի դեմ հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 8-ին Տոկիոյում: