Արգենտինացի
ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով սեպտեմբերի 19-ին կոճի վնասվածք էր ստացել,
հոկտեմբերի 8-ին Սայտամայում կայանալիք Ճապոնիայի հետ ընկերական հանդիպման
ժամանակ հանդես կգա Արգենտինայի հավաքականի կազմում:
Բարսելոնայի հարձակվող Մեսսին
բաց է թողել Իսպանիայի առաջնությունում Սպորտինգի դեմ հանդիպումը և
դեռևս ի վիճակի չէ խաղադաշտ դուրս գալ:
Ամենայն հավանականությամբ Մեսսին հադես կգա Արգենտինայի հավաքականի
կազմում` ելնելով Արգենտինայի և Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիաների միջև
համաձայնագրի պայմաններից: Եթե Մեսսին խաղադաշտ դուրս գա, ապա Արգենտինայի
ֆուտբոլի ասոցիացիան Ճապոնիայից 200 հազար դոլար հավելավճար կստանա:
Հիշեցնենք,
որ Իսպանիայի առաջնությունում Մադրիդի Ատլետիկոյի հետ հանդիպման ժամանակ
չեխ պաշտպան Տոմաշ Ույֆալուիշին հարվածել է Մեսսիին, որի հետևանքով
վնասվել է վերջինիս կոճը, իսկ Ույֆալուիշին 2 խաղով որակազրկվել:
Բարեբախտաբար, Մեսսիին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքից:
Ճապոնիայի
հետ հանդիպումը թվով երրորդը կլինի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի
պաշտոնակատար Սերխիո Բատիստայի համար: Ավելի վաղ իր ղեկավարությամբ
արգենտինացիները հաղթանակ են տարել Իռլանդիայի (1:0) և Իսպանիայի (4:1)
հանդեպ: