Իսպանական Բարսելոնայի ֆուտբոլիստ
Լիոնել Մեսսին իր թիմի հետ միասին կմեկնի Կազան, որտեղ իսպանացիները
խմբային փուլի շրջանակներում պետք է մրցեն Ռուբինի հետ, հաղորդում է
Sport.es-ը:
Աղբյուրը նշում է, որ արգենտինացու վերականգնումը
վնասվածքից հետո շատ արագ է ընթանում: Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ
կապտանռնագույնների առաջատարն այս հանդիպմանը դաշտ դուրս գա:
Նշենք,
որ Մեսսին արդեն ավարտել է վերականգնման առաջին փուլը և այսօր կսկսի
երկրորդը: Բարսելոնայի բժիշկների առջև խնդիր է դրված փոքրացնել
ֆուտբոլիստի ոտնաթաթի վրայի գեմատոման, որպեսզի այն թույլ տա ֆուտբոլիստին
կրկին խաղալ: