Իսպանական լիգայի կարգապահական կոմիտեի
որոշման համաձայն, Ատլետիկոյի չեխ պաշտպան Տոմաշ Ույֆալուշին, ով
Պրիմերայի 3-րդ տուրի հանդիպմանը վնասվածք էր պատճառել Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսիին, երկու խաղով որակազրկվել է,
հաղորդում է АР-ը:
Այսպիսով, Ույֆալուշին բավականին մեղմ պատիժ է
ստացել, քանի որ եթե նրա խախտումը դիտարկվեր որպես մտադրված
գործողություն հակառակորդի դեմ, իսկ արգենտինացու վնասվածքը լուրջ լիներ,
ապա չեխը կարող էր 12 խաղով որակազրկվել:
Հանդիպումից հետո
Ույֆալուշին ներողություն է խնդրել Մեսսիից, իսկ Բարսելոնայի գլխավոր
մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերով, նախորդ տարվա աշխարհի լավագույն
ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով ընդամենը երկու հանդիպում բաց կթողնի:
Ույֆալուշին չի կարողանա մասնակցել Վալենսիայի հետ վաղը կայանալիք հանդիպմանը և կիրակի օրը Սարագոսայի հետ կայանալիք խաղին:
|