Ատլետիկոյի պաշտպան Տոմաշ Ույֆալուշին
ներողություն է խնդրել Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսիից, որին
վնասվածք է հասցրել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում:
<<Լեոյին
խնդրում եմ ինձ ներել: Ես չէի ցանկանում ցավ պատճառել: Նախատեսել էի
հարվածել գնդակին, բայց դրա փոխարեն արգենտինացուն վնասեցի: Չեմ վիճում,
դրվագը կողքից դիտելը սարսափելի է, բայց ես մտադրություն չեմ ունեցել
հատուկ վնասել Մեսսիին: Այսօր ես խնդրել եմ Սերխիո Ագուերոյին Լիոնելին
փոխանցել իմ ներողությունները>>,- չեխի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Պրիմերայի
ամենակոպիտ խաղացողներից մեկը, ով այդ խախտման համար կարմիր քարտ է
ստացել, ավելացրել է, որ այդպիսի պատիժը չափազանց խիստ էր: <<Կրկնության
ժամանակ լավ երևում է, որ ես դիպչում եմ գնդակին և միայն հետո եմ
լատինամերիկացու ոտքին հարվածում: Հավատացեք, որ ֆուտբոլում կանոնների
ավելի վատ խախտման դեպքեր էլ են լինում>>: