Մադրիդի Ատլետիկոյի գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը մեկնաբանել է իր թիմի խաղը Բարսելոնայի հետ երեկ կայացած հանդիպմանը:
<<Երկրորդ խաղակեսում թիմը շատ
ավելի լավ էր գործում, քան առաջինում: Մեր հակառակորդը իդեալական
մարզավիճակում էր, այդ իսկ պատճառով մեզ համար բավականին բարդ էր>>, - ասել
է Ֆլորեսը AS-ին տված հարցազրույցի ժամանակ:
<<Իմ սաները կարող էին ավելի
որակյալ ֆուտբոլ ցուցադրել, սակայն զիջեցին շատ ուժեղ թիմի, որն իր
պատմության մեջ բազում տիտղոսներ է նվաճել>>:
|