| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
11:33 Գվարդիոլա. Մեսսիի ոտքը չի կոտրվել |
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ
Գվարդիոլան խոսել է Լիոնել Մեսսիի վնասվածքի մասին, որը նա ստացել է
Մադրիդի Ատլետիկոյի հետ խաղի վերջում:
<<Մենք
տխրել ենք Լեոյի վնասվածքի պատճառով: Բավական է նայել այդ դրվագի
կրկնությունը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է այնտեղ կատարվել: Ճիշտ է,
բժիշկները բացառել են կոտրվածքը Մեսսիի մոտ։ Ամեն դեպքում, վաղը նա ավելի
մանրակրկիտ բուժզննում կանցնի>>։
<<Մեզ մնում է միայն դիմել ԶԼՄ-ների
ներկայացուցիչներին, որոնք պետք է լուսաբանեն տեղի ունեցածը պատշաճ
կերպով: Դա նրանց պարտականությունն է: Մեսսին ընդամենը ցանկանում է լավ
խաղալ և գոլեր խփել: Մրցավարները պետք է պաշտպանեն ոչ միայն Քրիշտիանու
Ռոնալդուին, այլ նաև մյուս խաղացողներին>>,-ասել է Գվարդիոլան:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 649 |
Ավելացրեց: Jannnnnnn
|
|
|
|