Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ իր թիմին դժվար հանդիպում է սպասվում Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի Ատլետիկոյի դեմ խաղում:
Ատլետիկոն հաղթել է Եվրոպայի
Սուպերգավաթը, հաղթել է առաջնության երկու մեկնարկային խաղերը, ունի
ուժեղ խաղացողներ, որոնք գտնվում են լավ մարզավիճակում: Նրանց դեմ խաղը
դժվար կլինի:
Մադրիդյան թիմի շատ ֆուտբոլիստներ խաղում են հավաքականներում, Ատլետիկոն աշխարհի լավագույն թիմերից է:
<<Նախորդ տարի մենք զիջեցինք Ատլետիկոյին: Դա մեզ համար պատմականորեն անհարմար հակառակորդ է, մեզ
անհրաժեշտ է մեր առաջադրանքը կատարել և ուղղել մադրիդցիների հետ խաղերի
վիճակագրությունը: Կաշխատենք խաղալ սովորականի նման, որովհետև չենք կարող
այլ կերպ գործել>>,- հաղորդում է Goal.com-ը:
|